«ԿՅԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՈՒՍՈՒՑՉ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ 1-7 ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ: Հեղինակներ ՝ Լ. Ալեքսանյան, Ն. Թորոսյան, Ա. Բեջանյան, Ս. Գյումիշյան, Ֆ. Երիցյան, Զ. Կարապետյան, Ա. Մուրադյան և ուրիշներ:
Ձեզ ենք ներկայացնում 2000 թ-ից երաշխավորված առարկայացանկում ընդգրկված «Կյանքի հմտություններ» առարկայի 1-7-րդ դասարանների ուսուցչի ձեռնարկները: Այս ձեռնարկները կազմված են 4 հիմնական գաղափարի շուրջ՝ «Իմ մասին», «Հարաբերություններ», «Հասարակություն» և «Շրջակա միջավայր»: Այդ գաղափարները յուրաքանչյուր դասարանում պարուրաձև զարգանում են՝ նոր թեմաներ ընդգրկելով և ներառում են ինտերակտիվ դասերի բազմաթիվ օրինակներ, որոնք նպաստում են սովորողների ինքնագնահատման, ինքնաճանաչման, միջանձնային հաղորդակցման, զգացմունքերի կառավարման, ապրումակցման, ստեղծագործական, քննադատական մտածողության հմտությունների ձևավորմանը, նպաստում են որոշումներ կայացնելու, խնդիրներ լուծելու և սթրեսներին դիմակայելու կարողությունների և հմտությունների զարգացմանը:
Այս ձեռնարկները կարող են կիրառվել ոչ միայն որպես երաշխավորված առարկայի դասավանդման ռեսուրս, այլև օգտագործվել դասղեկի ժամերին՝ տարբեր դաստիարակչական խնդիրներ լուծելու, տարբեր հմտություններ և կարողություններ զարգացնելու նպատակով:
Տեքստի հեղինակ՝ Լուսինե Ալեքսանյան
Comments
Post a Comment